ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը քանիցս փորձել է կապվել ուկրաինացի իր պաշտոնակցի՝ Պավել Լեբեդևի հետ Կիևում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, սակայն Ուկրաինայում չեն պատասխանում նրանց զանգերին: Այս մասին է հաղորդել Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին: Վերջինիս խոսքերով՝ իրենք շարունակելու են փորձել կապ հաստատել ուկրաինացի նախարարի հետ: Հեյգելը հայտարարել է, որ սա առաջին նման դեպքին է իր պաշտոնավարման ողջ ընթացքում:
