Տեղեկատվական հասարակությունում ազգային անվտանգության իմաստն ու բովանդակությունը տրանսֆորմացվել է և ազգային անվտանգության նախկին գործառույթներին ավելացել է հասարակության զարգացման համար անհրաժեշտ գաղափարական միջավայր ձևավորելու կարևորությունը, իսկ գաղափարական միջավայրը չի կարող ձևավորվել առանց ազդեցության այնպիսի հզոր գործոնի, ինչպիսին հեռուստատեսությունն է:
/Ցավոք, ներկայումս հեռուստատեսության այդ կարևոր առաքելությունը մեզանում օգտագործվում է վատագույն կերպով, և նույնիսկ կարելի է ասել, որ ներկա հայկական հեռուստատեսությունն իր զվարճանքի տեխնոլոգիական նորագույն միջոցներն անշեղորեն գնում են դեպի ապագայի հասարակության վերախմբում/-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում հեռաուսատեսության ագրեսիվ ազդեցության մասին նշեց հոգեբան Քրիստինե Հայրապետյանը:
Նրա խոսքով հայերի համար, որպես աշխարհով մեկ սփռված ազգի, հեռուստատեսությունը կոլեկտիվ ազգային գիտակցության ձևավորման յուրօրինակ հնարավորություն է:
Հեռուստատեսությունը Հայաստանի համար կարող է դառնալ կոլեկտիվ ազգային գիտակցության, ազգային արժեքների, մշակույթի, կրթության ինստիտուտի, ինչը կօգնի
բարձրացնել հայության բարոյահոգևոր տրամադրվածությունը, միավորող դեր կունենա, կաջակցի Հայաստանի սոցիալ-հոգեբանական կայունությանն ու զարգացմանը:
Ագրեսիայի դիտումը կարող է ձևավորել ագրեսիվ վարք և ագրեսիվ սոցիալական դիրքորոշումներ: Հոգեբանի համոզմամբ երբ երեխաներին առաջարկվում է տիկնիկի հետ ինքնուրույն խաղալ, ապա այն երեխաները, որոնք ականատես են եղել ագրեսիվ վարքի, իրենք նույնպես տիկնիկի նկատմամբ սկսում են նմանատիպ ագրեսիա կիրառել: Առավել ագրեսիվ են այն երեխաները, որոնց ներկայությամբ տիկնիկի նկատմամբ ագրեսիան անուշադրության է մատնվում: Հետաքրքիր է, որ ագրեսիվ վարքը
երեխաների մոտ շատ հաճախ կրկնօրինակման է ենթակա:
Հոգեբանի պնդմամբ երեխաներին պետք է թույլ տալ դիտել միայն իրենց տարիքին հարմար հաղորդումներ ու ինչքան հնարավոր է նրանց հեռո պահել անորակ հեռուստաալիքներից:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Տեղեկատվական հասարակություն, Քրիստինե Հայրապետյան