Ռադան զրկեց ռուսաց լեզվին ռեգիոնալ կարգավիճակից

ռուսերենի դասագիրքՈւկրաինական Ռադան մերժեց  2012թ. հուլիսի երեքին ընդունած ազգային փոքրամասնությունների  լեզվի մասին աղմուկ հանած օրենքը: Արսենիյ Յացենյուկը խորհրդարանում հայտարարեց, որ ռուսախոս բնակչությունը անհանգստանալու պատճառ չունի, նրանց իրավունքները սահմանադրությանբ պաշտպանվում են, իսկ օրենքը պետք է փոխել:

Հիմա երկրում կգործի 1989թ. ընդունած լեզվի մասին օրենքը:ՙԱզատություն՚ ազգայնական կուսակցության առաջնորդ  Օլեգ Տյագնիբոկը իր հերթին հայտարարեց, որ նախկին օրենքը ընդունվել է Սահմանադրության խախտումով: Շուտով կըդունվի լեզուների մասին նոր օրենք, որը բոլորին կբավարարի:

Վերին Ռադան  2012թ. հուլիսի երեքին ընդունել էր ռեգիոնների կուսակցության առաջարկած ՙ Լեզուների պետական քաղաքականության հիմնադրույթների մասին՚   օրենքի նախագիծը:  Այն նախատեսում էր պաշտոնապես երկու պետական լեզու այն շրջաններում, որտեղ՝ազգային փոքրամասնությունները գերազանցում են 10%-ը: Ռուսաց լեզուն ռեգիոնալ էր Օդեսայում, Խարկովում, Խերսոնում, Նիկոլաեվում, Զապորոժիայում ,Սևաստոպոլում, Դնեպրոպետրովսկում  և  Լուգանսկում:  Հունգարերենը ռեգիոնալ էր  Անդրկարպատյան Բերեգովո քաղաքում, իսկ մոլդավականը Չերնովիցական շրջանի Տարասովյան գյուղում, իսկ ռումիներենը  Անդրկարպատյան  Բելայա Ցերկով գյուղում, հաղորդում է  “Интерфакс“-ը:

 

Անկախ

Tags: ,