Լոնդոնում, կյանքի 111-րդ տարում մահացել է Հոլոքոստի ամենատարեց վկան

o_900951o_900951Լոնդոնյան հիվանդանոցում կյանքի 111-րդ տարում իր մահկանացուն է կնքել տաղանդավոր դաշնակահարուհի Ալիսա Հերց-Զոմմերը, Հոլոքստը վերապրածներից ամենատարեցը: Նա ծնվել էր Պրահայում , 1903-ին

Թերեզիենշտադտի  համակենտրոնացման ճամբարից, ուր հայտնվել էր 1943-ին` որդու` Ստեֆանի հետ, փրկվել նրան օգնել էր երաժշտությունը: Կալանավորներին թույլատրվել էր համերգներ տալ ու բեմադրություններ ներկայացնել:”Տարեց, հյուծված ու հիվանդ մարդիկ գալիս էին համերգների: Այդ երաժշտությունը մեր սնունդն էր, այն մեզ օգնեց վերապրել,-հիշում էր Ալիսան:-Երբ կարողանում էինք նվագել, ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէր թվում: Դաշնակահարուհու մայրն ու ամուսինը նույնպես համակենտորնացման ճամբարում են եղել, սակայն նրանք չեն փրկվել:

6-ամյա որդին մասնակցել է մանկական “Իշամեղու” օպերային, որը նույնպես բեմադրվել էր ճամբարում: 1944-ին ներկայացումը դիտում է Կամիր Խաչի պատվիրակությունը, որն ուսումնասիրում էր կալանավորների կեցության պայմանները: Մեկ տարի անց, 1945-ի մայիսին, խորհրդային բանակն ազատեց բանտարկյալներին, մայրն ու որդին այդ 20 հազար վերապրածներից էին:1949-ին նրանք տեղափոխվեցին Պրահա, բարեկամների մոտ: Այնտեղ Ալիսան մինչև 1986-ը աշխատեց Երուսաղեմի կոնսերվատորիայում որպես դասատու: Ապա ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն: Ստեֆանը թավջութակահար էր ու դիրիժոր, նա վախճանվեց 2011-ին:

Դաշնակահարուհու հուշերի հիման վրա , 2005-ին Մելիս Մյուլերը գրեց “Դժոխքի ու դրախտի այգին” գիրքը, իսկ 2012-ին, մեկ ուրիշ գրող` Կարոլին Շթրեսինգերը գրեց “Իմաստության հարյուր տարի” գիրքը: 2 տարի անց  վավերագրող ռեժիսոր Մալքոլմ Քլարքը նկարահանեց “Թիվ 6 կինը: Երաժշտությունը փրկեց իմ կյանքը” ֆիլմը: 2014-ին այն “Օսկարի” ներկայացվեց “կարճամետրաժ վավերագրական ֆիլմ” անվանակարգում, սակայն հերոսուհին դափնեկիրների անունը հայտարարելուն չհասավ:

Ֆիլմը ստեղծողներից մեկը` Նիք Ռիդը պատմել է, որ Ալիսան մինչև կյանքի վերջ լավատես էր.”Ես պատերազմ եմ տեսել ու կորցրել ամեն բան.ամուսնուս,մորս, որդուս: Սակայն կյանքը հիասքանչ է. այն մեզ սովորեցնում ու բերկրանք է պատճառում: Իմ կյանքում հոռետեսության ու ատելության համար ժամանակ ու տեղ չկա”:

Անկախ

Tags: