Կարսի Աքբաբա զորավարժարանում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է “Ձմեռ-2014” զորավարժությունը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին:
Զորավարժության նպատակն է եղել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հարաբերությունների խորացումը, ստորաբաժանումների միջև համագործակցության աստիճանի բարձրացումը, վատ եղանակային պայմաններում մարտ վարելու հմտությունների կատարելագործումը, փորձի փոխանակումը։
Զորավարժությանը մասնակցել է 1714 զինծառայող, որոնցից 85-ը՝ ադրբեջանցի զինծառայող:
Tags: ադրբեջան, զորավարժություններ, թուրքիա
