Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ օրերս համացանցում հայտնված Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հեռախոսային խոսակցությունները կեղծ են: «Համացանցում հրապարակված ձայնագրությունները ստոր կերպով կեղծված են, դրանք մոնտաժի արդյունք են»,-ասված է վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հայտնի է, որ տեղի ունեցածի մեղավորները իրավական պատասխանատվության կենթարկվեն:
Tags: Թայիփ Էրդողան, թուրքիա