Չորեքշաբթի օրը NASA-ն հայտարարել է 715 նոր մոլորակների հայտնաբերման մասին: Սա առաջին դեպքն է, որ միանգամից նման մեծ քանակությամբ մոլորակներ են հայտնաբերվում:
Մինչ չորեքշաբթի օրվա հայտարարությունը՝ մեր գալակտիկայում ընդհանուր առմամբ 1,000 մոլորակ է հայտնաբերված եղել:
Հայտնաբերված մոլորակներից չորսը գտնվում են բնակելի գոտում, ինչը նշանակում է, որ նրանք ունեն կյանքի համար պոտենցիալ բարենպաստ պայամաններ:
305 տարբեր աստղերի շուրջ պտտվող մոլորակները հայտնաբերվել են Kepler տիեզերական աստղադիտակի միջոցով:
NASA-ի տեղեկություններով՝ Kepler-ի միջոցով հայտնաբերված մոլորակների 95 տոկոսը փոքր են Նեպտունից, որը իր չափերով չորս անգամ մեծ է Երկրից:
Մոլորակներից մեկի իր չափերով երկու անգամ գերազանցում է Երկրի չափերը և 30 օրում պտտվում է Արևից երկու անգամ փոքր աստղի շուրջ:
Tags: NASA, գալակտիկա, մոլորակ