NASA-ն 715 նոր մոլորակ է հայտնաբերել

 մոլորակՉորեքշաբթի օրը NASA-ն հայտարարել է 715 նոր մոլորակների հայտնաբերման մասին: Սա առաջին դեպքն է, որ միանգամից նման մեծ քանակությամբ մոլորակներ են հայտնաբերվում:

Մինչ չորեքշաբթի օրվա հայտարարությունը՝ մեր գալակտիկայում ընդհանուր առմամբ 1,000 մոլորակ է հայտնաբերված եղել:

Հայտնաբերված մոլորակներից չորսը գտնվում են բնակելի գոտում, ինչը նշանակում է, որ նրանք ունեն կյանքի համար պոտենցիալ բարենպաստ պայամաններ:

305 տարբեր աստղերի շուրջ պտտվող մոլորակները հայտնաբերվել են Kepler տիեզերական աստղադիտակի միջոցով:

NASA-ի տեղեկություններով՝ Kepler-ի միջոցով հայտնաբերված մոլորակների 95 տոկոսը փոքր են Նեպտունից, որը իր չափերով չորս անգամ մեծ է Երկրից:

Մոլորակներից մեկի իր չափերով երկու անգամ գերազանցում է Երկրի չափերը և 30 օրում պտտվում է Արևից երկու անգամ փոքր աստղի շուրջ:

Անկախ

NASA-ն հրապարակել է այս տարվա ընթացքում տիեզերքից արված Երկրի լավագույն լուսանկարները (լուսանկարներ)

NASA, տիեզերք, Երկիր Երկրագնդի շուրջ պտտվող արբանյակները և Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները հաճախ լուսանկարում են հրաբուխների ժայթքումները, փոթորիկները և բնության այլ երևույթներ:

Այժմ NASA-ն հրապարակել է ամբողջ տարվա ընթացքում տիեզերքից արված ամենատպավորիչ լուսանկարները:

Լուսանկարների շարքում ընդգրկված են նաև երկրագնդի ամենագեղեցիկ վայրերի լուսանկարներ՝ ներառյալ Ավստրալիայի Արքայադուստր Շառլոտի ծովածոցը, ինչպես նաև Նևադայի Ռինո քաղաքի գիշերային տեսքը:

Հրապարակված լուսանկարներից մեկը արվել է Խաղաղ օվկիանոսում նոր կղզու ձևավորումից մի քանի շաբաթ առաջ:

 Անկախ