Երկրաշարժ վերապրած ճապոնացիները տառապում են դեպրեսիայից

o_497887Բժիշկները հետազոտել են Միյագի պրեֆեկտուրայից  4 հազար բնակչի, որոնք տուժել են 2011-ի ցունամիից ու երկրաշարժից ու հայտնաբերել, որ նրանց 7%-ի մոտ դեպրեսիայի ախտանշաններ կան: Դա 3 անգամ ավելի է, քան ամբողջ Ճապոնիայում: Բացի այդ, նրանց 5%-ը տառապում է հետտրավմատիկ խանգարումներով:

Ճապոնիայի առողջապահության նախարարությունում նշել են, որ հետազոտվել են պրեֆեկտուրայի  ոչ բոլոր բնակիչները, դրա համար էլ վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է: Հետազոտության ղեկավարի` պրոֆեսոր Տոմիտայի խոսքով, հնարավոր է, որ հոգեբանական խնդիրներ ավելի շատ մարդիկ ունենան: Ճապոնիայի իշխանությունները մտադիր են հետազոտել կղզիների հյուսիս-արևելքի ավելի քան 150 հազար բնակչի:

2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ու դրա հետևանքով առաջացած ցունամին շուրջ 16 հազար մարդու կյանք խլեց:

Անկախ

Tags: , ,