Այսօր Շանելի ղեկավար Կառլ Լագերֆելդը Փարիզում նորաձևության շոուի ժամանակ պոդիումը վերածել էր սուպերմարկետի:
Ֆրանսիական նորաձևության տան սիրելի մոդել Կառա Դելևինին այս շոուի ժամանակ միացել էր Քիմ Քարդաշյանի փոքր քույրը՝ Շանելի նոր մոդել Քենդալ Ջենները:
Կառլը հայտնի է նորաձևության թատերական շոուների կազմակերպմամբ: Նախկինում նրա շոուների ժամանակ օգտագործվել են հսկայական այսբերգներ, իսկ մեկ այլ շոուի ժամանակ ստորջրյա թագավորություն է ցուցադրվել: Այս անգամ նա Ֆրանսիայի մայրաքաղաքի Մեծ պալատը վերածել էր աշխարհի ամենաշքեղ մթերային խանութի:
Խանութի գնումների զամբյուղները զարդարված էին հայտնի ֆիրմայի ապրանքանշանով, իսկ մոդելները շրջում էին սուպերմարկետում՝ գնելով Շանելի բրենդային ուտելիքներ:
Tags: առևտրի սրահ, Շանելի նորաձևության շոու, պոդիում