New York Times-ի երեքշաբթի օրվա համարում հրապարակվել է 1853թ-ի հունվարի 20-ի համարում տպագրված հոդվածի ուղղված տարբերակը:
Սխալը գտնելու համար թերթը պետք է շնորհակալություն հայտնի Հոլիվուդին և Twitter-ին:
Times-ը բացատրել է, որ ուղղված հոդվածը պատմում էր աֆրոամերիկացի Սոլոմոն Նորթափի մասին, որին առևանգել և վաճառել էին որպես ստրուկ:
Նորթափի կենսագրությունը վերածվել է «12 տարվա ստրկություն» վերնագրով գեղարվեստական ֆիլմի, որը այս տարվա Օսկար մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ:
Խնդիրն այն է, որ 1853թ-ին հրապարակված հոդվածում Նորթափի անունը սխալ է տպագրվել: Տեքստի վերնագրում գրված է Նորթրափ, իսկ բուն տեքստում՝ Նորթրոփ:
Այս սխալը Times-ի արխիվում գտել է Twitter-ի օգտատերերից մեկը և այն արագ տարածել սոցցանցերում:
Հոդվածի ուղղված տարբերակի մեջ ասվում է, որ սխալի մասին երկուշաբթի օրը թերթին տեղեկացրել է Twitter-ի օգտատերից մեկը:
Tags: 161 տարի անց, New York Times, «12 տարվա ստրկություն»