Լոնդոնում գտնվող Alchemist ոսկերչական ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենաթանկարժեք iPhone-ը, որ արժե 1 միլիոն դոլար:
iPhone-ը պատրաստված է 24 կարատ ոսկուց և զարդարված է ընդհանուր վերցրած յոթ կարատ 700 ադամանդներով:
Ընկերությունից հայտնում են, որ շքեղ սարքը պատրաստել են յոթ ամսում:
Նավիգացիոն կոճակը ևս պատրաստված է 24 կարատ ոսկուց, որի կենտրոնում տեղադրված է երկու կարատ ադամանդ:
Այս հեռախոսներից միայն երկուսը կվաճառվեն, իսկ պոտենցիալ գնորդները պետք է նախօրոք գրանցվեն ընկերության կայքում:
Tags: iPhone, Ոսկերչական ընկերություն