Ռուսաստանցի գեղասահորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն պարզաբանել է, թե մեջքի վիրահատությունից հետո իրեն ինչպես է զգում:
«Անընդհատ ներարկումներ են կատարում, ցավազրկող միջոցներ տալիս, այնպես որ, դիմանում եմ: Պտուտակները, որոնք ամրացրել են ողնաշարիս, 35 տարվա երաշխիք ունեն: Փաստորեն, կարող եմ սահել, վազել, թռչել: Բժիշկներն ասում են, որ եթե ավտոմեքենան ինձ չհարվածի, ապա դրանց հետ ոչինչ չի պատահի: Հնարավոր է շարունակեմ մրցելույթներս: Մեդալների տիրանալու համար զոհողություններ են պահանջվում: Ես տվել եմ առողջությունս: Գուցե մեկը ասի, որ հիմար եմ, մյուսը` հերոս, բայց ես մարզիկ եմ, ով սիրում է սպորտը, այսինքն սիրում է համարձակությունը: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»,- ասել է Պլյուշչենկոն:
