Մարդը ռեալ կյանքում մնում է միայն ֆիզիկապես. Վարդան Դանիելյան

համացանցՀամացանցից կախվածություն ձեռք բերելը նշանակում է, որ մարդը ամեն օր, տարբեր ժամերի կամ հնարավոր է նույնիսկ ամեն օր նույն ժամին անհաղթահարելի ցանկություն է ունենում մտնել համացանց: Ժամանակի ընթացքում դա դառնում է կենսական պահանջ, և մարդն ուղղակի այլևս չի կարողանում պայքարել այդ գայթակղիչ ցանկության դեմ:

ՙՙՄարդն վիրտուալ միջավայրում  անցկացնում է  իր ազատ ժամանակի մեծ մասը: Այն պահերին, երբ մարդը չի կարողանում մտնել  համացանց, միեւնույնն է, նրա  ուղեղի մի մասը շարունակում է մտածել դրա մասին: Այլ կերպ ասած` մարդը ռեալ կյանքում մնում է միայն ֆիզիկապես, մտովի նա տեղափոխվում է դեպի իր ստեղծած վիրտուալ աշխարհը…՚՚,-archive2.ankakh.com -ի հետ զրույցում նշեց ծրագրավորող Վարդան Դանիելյանը:

Ամենասարսափելին այն է, որ մարդը կարող է  սիրահարվել հենց իր  վիրտուալ աշխարհում ապրող որևէ այլ վիրտուալ բնակչի:  Այս երևույթն երբեմն անխուսափեի է եւ  մեր օրերում շատ տարածված:

Ծրագրավորողի համոզմամբ  ինքնին համացանցից օգտվել իմանալը և այնտեղ արագ կողմնորոշվելը դարձել է մեր օրերի հրամայականը:Համացանցից չօգտվել նշանակում է զրկել ինքդ քեզ ինֆորմացիայի աղբյուրներից: Սակայն այն միտքն, որ առանց համացանցի և սոցիալական կայքերի կյանքը կյանք չէ միանգամայն անհեթեթություն է:,

Համացանցից կախվածություն ունեցողների մոտ ամբողջ օրն անկողմնորոշվածության զգացում է տիրում: Նրանք  բառացիորերն չգիտեն ինչ պետք է անեն ամբողջ  օրվա ընթացքում:

Սոցիալական կայքերում մարդկանց գրանցման պատճառը մեկն է` մարդիկ փակում են իրենց ինքնությունը,չեն ցանկանում ցույց տալ,թե ինչպիսին են իրենք իրականում ու կարողանում են իդեալական երևալ: Իսկ այն մարդիկ ովքեր իրական են ու անկեղծ բաց են առերես շփման համար ու ապրում են ռեալ կյանքով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,