Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի փայլուն մրցելույթը Ռիգայում

ադ2257910 երկրների 73 պատվիրակներ հանդես եկան Ռիգայում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում: Իրեն լավագույնս դրսևորեց Արթուր Դավթյանը: Այդ մասին տեղեկացնում է  ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը, որի մարզիչն է Հակոբ Սերոբյանը, կայուն մրցելութներ ունեցավ բոլոր` վեց մրցաձևերում և բազմամարտում գրավեց առաջին տեղը:

Ավելին, Արթուրը վաստակեց 87 միավոր և 2,5 միավորով բարելավեց իր նախկին լավագույն արդյունքը՝ սահմանելով անձնական ռեկորդ:

22-ամյա մարզիկը գերազանց մրցելույթներ ունեցավ նաև բազմամարտի առանձին մրցաձևերի պարգևների խպաղարկությունում: Նա առաջինն էր նժույգթափերում, օղակների, զուգափայտերի, պտտաձողի վրա վարժություններում, իսկ ազատ վարժություններում և հենացատկերում գրավեց երկրորդ տեղը:

Մարտի 15-ին Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը կմեկնի Կատար: Այնտեղ մեր թիմը 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի տանտերերի ընտրանու հետ, որը գլխավորում է ԽՍՀՄ չեմպիոն, Ալբերտ Ազարյանի դպրոցի սան, Էդվարդ Գևորգյանը: Հենց նրա տանն են հյուրընկալվելու մեր մարզիկները, որոնք կմասնակցեն մարտի 25-30-ը կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Անկախ

Tags: , ,