Էդգար Մանուչարյանը, որի մասին օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեղմ ասած, այնքան էլ լավ բաներ չէր ասել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը:
Նրա թիմը` «Ուրալը» 2:1 հաշվով առավելության հասավ «Թերեքի» նկատմամբ:
«Ուրալը» վաստակած 18 միավորով 13-րդ տեղում է, իսկ «Թերեքը» 16 միավորով նախավերջինն է:
Տեխնիկական արդյունքներ
«Ուրալ» – «Թերեք»՝ 2:1
Էդգար Մանուչարյան, 88, 90+3 – Ժոզե Մաուրիսիո, 90+1
Tags: Էդգար Մանուչարյան, սպորտ, ֆուտբոլ