TV լրագրողներին համարել են վայրենիներ

7-1Խ. Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում այսօր բացվեց թարգմանիչ, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիա, ինչպես նաեւ պատմաբան Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարան:

Ստուդիայում կար կինոդիտման, ձայնագրման, մոնտաժի լսարաններ, ստուդիային տրմադրվել էր 4 տեսախցիկ:

Ստուդիայի սարքավորումները հատկացրել է /Բարեպաշտ սերունդ/ հիմնադրամը՝ հիմնադիր Բարսեղ Բեգլարյան, իսկ Ստեփան Պողոսյանի ընտանիքը հեռուստալրագրության լսարանին նվիրաբերել է Պողոսյանի հեղինակած գրքերը: Լսարանն առաջիկայում ծառայելու է որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, որտեղ ուսանողները շաբաթվա ցանկացած օր կարող են այցելել եւ օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից:

Ստեփան Պողոսյանը պատմաբան էր, պետական, մշակու թային գործիչ: Ֆակուլտետում ցուցադրվեց մի տեսանյութ, որտեղ պատմաբանը նշել էր.

ՙՙՀեռուստալրագրողներին համարել են վայրենիներ, սակայն մեր ժամանակներում ամենահաջող, ամուր ու հաճելի կոլեկտիվը հենց հեռուստատեսությունում էր: Հաղորդման հաջողությունը շատ մարդկանցից էր կախված՚՚՚:

Պատմաբանի պնդմամբ այսօրվա հեռուստատեսության մակարդակը բարձր է: Երիտասարդ լրագրողները կրթված են եւ ունեն հնարավոր բոլոր միջոցները տեղեկացված լինելու: Պրն. Պողոսյանը Հայաստանը համեմատեց ծիրանի ծառի հետ: Մարդն արարում է, սպասում պտուղներին, բայց մի օր քամին պոկում եւ գցում է: Անհրաժեշտ է աշխատել, չարչարվել ու վայելել պտուղները: Աշխատանքն է կյանքի ամենահետաքրքիր բանը՝ վիթխարի ու հիասքանչ բան:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ