Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր անցկացվում են չորրորդ տուրի հանդիպումները:
Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 1,5 միավոր և մեկ միավորով ետ է մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող Վիշվանաթհան Անանդից (Հնդկաստան):
Արոնյան-Սվիդլեր պարտիայում մրցակիցները կատարել են 29 քայլ: Ռուսաստանցի գրոսմայստերը մեկ ձի ավելի ունի, սակայն նրա դիրքը նպաստավոր չէ: Սևերի արքային պաշտպանելը բարդ է: Արոնյանը հաղթլու հնարավորություններ ունի:
ԱՂՅՈւՍԱԿ
| 1. | Անանդ | 2,5 |
| 2. | Կրամնիկ | 2 |
| 3. | Սվիդլեր | 2 |
| 4. | Արոնյան | 1,5 |
| 5. | Տոպալով | 1,5 |
| 6. | Կարյակին | 1 |
| 7. | Անդրեյկին | 1 |
| 8. | Մամեդյարով | 0,5 |
Tags: Լևոն Արոնյան, Խանտի Մանսիյսկ, շախմատ, սպորտ
