Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը` հասարակության շրջանում որպես երիտասարդ բանաստեղծուհի հայտնի Լեյլա Ալիևան, սոցկայքերում տարածել է իր նոր բանաստեղխությունը` “Ես կգնամ, մի քիչ կլացեմ” վերնագրով:
Ըստ “Հագին” կայքի բնորոշման` Լեյլա Ալիևայի բանաստեղծությունը նախորդների նման լի է լիրիկայով և տխրությամբ: “Այստեղ նա արտահայտում է իր զգացմունքներն ու հույզերը, մտքերն ու տրամադրություն, ինչպես նաև անհանգստությունը”,-նցված է կայքում:
Ձեզ ենք ներկայացնում այդ բանաստեղծության հայերեն թարգմանությունը.
Ես կգնամ, մի քիչ կլացեմ, հենց այնպես, ընդամենը մի քիչ,
Բարձի տակ սիրտս կթաքցնեմ, կամ պատուհանից դուրս կնետեմ:
Ես կգնամ, մի քիչ կլացեմ, չեմ ասի`ինչքան տխուր եմ,
Սիրտս ամառանոց կտանեմ, ծովի մեջ պատահաբար կխեղդեմ,
Քամուն կտամ այն, քամին այն հեռու է տանում,
Այն չկարողացավ պատասխանել`ինչու է հոգիս տառապում:
Կթաղեմ այն այգում, միգուցե ծաղիկներ աճեն,
Եվ քաղցր մեղրով կպատեմ` դատարկության դառնությունը թաքցնելով:
Հյուրերին ընթրիքի կհրավիրեմ, շատ գինի մենք կխմենք,
Սիրտս նրանց կհյուրասիրեմ, թող լիովին հագենան:
Այնտեղ երեխաները ֆուտբոլ են խաղում, կարող է գնդակի կարի՞ք ունեք,
Վերցրե՛ք իմ սիրտը:
Վերջ, մենք այլևս չենք տխրում:
Վաճառում եմ այն շուկայում, անվճար ձեզ կտամ:
Նրանում փշոտ թեփեր են, անողոք հրաբուխ:
Գիշերային տխուր լռության մեջ նրա հետ երկուսով մնացինք:
Վատ եղանակին կթաքցնեմ հովանոցս, թող անձրևի տակ թրջվի:
“Վերցրո՛ւ այն հավիտյան”- կասեմ արևին ու լուսնին:
Ինչո՞ւ ես չխիզախեցի այն քեզ նվիրել:
Լեյլա Ալիևան հասարակական գործիչ է, “Բաքու” ամսագրի գլխավոր խմբագիրը, Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը, “Իսլամական համագործակցություն” կազմակերպության երիտասարդական ֆորումի գլխավոր համակարգողը` միջմշակութային երկխոսության գծով, Ռուսաստանում Ադրբեջանական երիտասարդական կազմակերպության (ԱՄՈՐ) նախագահը, “Շրջակա միջավայրի պաշտպանության համար միջազգային երկխոսություն” նախաձեռնության (IDEA) հիմնադիրը:
Tags: ադրբեջան, Իլհամ Ալիև, Լեյլա Ալիևա
