Ուշագրավ զեկույց` Հայաստանի սպորտի նախարարության գործունեության մասին

սպորտի նախՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի 2013 թ. զեկույցը` Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի գրասենյակից։
Զեկույցում թվարկվում են ոլորտում առկա ներքոնշյալ թերություններն ու խնդիրները՝
- Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:
- Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:
- Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պե­տա­կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:
- Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու, և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
- Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

Զեկույցում արձանագրվել են նաև դրական զարգացումները՝

- ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել և շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60 խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երևանում:
- Ազգային սպորտային խաղերի պահպանման և տարածման ուղղությամբ անցկացվել է «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումը:
- 2013 թվականի ընթացքում գրանցվել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ:
tert.am
Tags: , ,