PKK-ի հետ քաշվող առաջին խումբը 7 օր քայլելով հասել է թուրքական սահմանին

pkkՔրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Նովրուզի ժամանակ արած հետ քաշվելու կոչից հետո PKK-ի մարտիկների առաջին խումբը մոտեցել է Թուրքիայի սահմանին: 13 հոգանոց խումբը, որոնցից 6-ը՝ կին, շրջանի մյուս մարտիկների հետ միասին հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց թվում են եղել նաև հայտնի լրագրող Հասան Ջեմալը և «Ակօս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինը:

PKK-ի մարտիկների խմբի խոսնակները լրագրողներին ասել են, որ Օջալանի կոչի հիման վրա հետ քաշվելու որոշում են ընդունել, սակայն ԱԶԿ-ի նկատմամբ վստահություն չունեն: Նրանք նշել են, որ հետ քաշվելու ընթացքում ռազմական գործողություններին են դիմել, ինչը դանդաղեցնում է գործընթացը: Մարտիկների խումբը «Ակօս»-ի թղթակցին պատմել են, որ յոթ օր շարունակ քայլել են: Խմբի որոշ անդամներ 2-3 տարի է, ինչ սարերում են, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր արդեն 15 տարի է քրդական պայքարի մեջ են: Նրանք նշել են, որ իրենց համար շոկ էր հետ քաշվելու կոչը, քանի որ երկար ժամանակ պատերազմի էին նախապատրաստվել: Սպասվում է, որ մի քանի օրից սահմանին կմոտենա PKK-ի երկրորդ խումբը:

 

Tags: