13-18 տարեկան աղջիկներին 8 տարի առաջ փոխպատվաստված հեշտոցները հաջողությամբ են գործում: 4 կամավորները ծնվել են Մայեր-Ռոկիտանսկի-Կյուսթեր-Հաուզերի համախտանիշով, որի դեպքում հեշտոցն ու արգանդը թերզարգացած են, կամ էլ լրիվ բացակայում են: Նման շեղում հանդիպում է 5 հազար կանանցից մեկի մոտ: Բացի ֆիզիկական անհարամարությունից, այդ շեղումը նաև հոգեկան հսկայական բեռ է դառնում:
2005-2008-ին հիվանդներին սեփական բջիջներից լաբորատորիայում աճեցված հեշտոց է պատվաստվել: Մինչ օրս այդ օրգանները գործում են նորմալ:
«Արհեստական օրգանների փոխպատվաստումից հետո աղջիկների մոտ նորմալ ցանկություն է առաջանում, գրգռվում են , բավարարվում ու օրգազմ ունենում, չնայած մինչ վիրահատությունը նրանք ներթափանցող սեքս ու մենստրուացիա չէին կարող ունենալ: Սա առաջին հետազոտությունն է, որ ցույց տվեց` հեշտոցային օրգանները կարող են ստեղծվել լաբորատոր պայմաններում, ապա փոխպատվաստվել ու հաջողությամբ գործել»,-ասում է հետազոտության առաջատար մասնագետ Էնթոնի Աթալան` ԱՄՆ-ի ռեգեներատիվ բժշկության ինստիտուտից:
Տվյալ հետազոտության համար օգտագործվել են յուրաքանչյուր հիվանդից բիոպսիայի ժամանակ վերցված մկանային ու բջջային նմուշներից: Վիրաբույժները փոքր կոնքում ստեղծել են անցում, որտեղ էլ տեղադրել են արհեստական օրգանը: Երբ նյութն օրգանիզմ է մտնում` բջիջները սկսում են ինքնուրույն ձևավորել մշտական մի մեխանիզմ, որը հանգեցնում է հաջողությամբ աշխատող նոր օրգանի ստեղծման: Այդ տեխնոլոգիան մշակվել է 1990-ականներին ու հաջողությամբ փորձարկվել է ճագարների վրա:
«Գլխավոր խնդիրն այնէ, որ լաբորատորիայում բջիջներն աճեցվեն հասունացման անհրաժեշտ մակարդկի համար: Պետք է համոզվել, որ դրանք բավականաչափ հասուն են, որ օրգանիզմում փոխպատվաստումից հետո կարողանան մյուս բջիջներին ստիպեն հյուսվածք գոյացնել, այդ թվում` նյարդեր ու արյունատար անոթներ»:
Օրգանիզմում նոր հեշտոցը լրիվ զարգացել է 6 ամսում:
Մասնագետը համոզված է, որ պատվաստված հեշտոցով հիվանդները երեխա կունենան, քանի որ նրանց մոտ նորմալ ձվազատում է կատարվում:
Tags: լաբորատորային հեշտոց
