Ադրբեջանի ՊՆ նախարարը Իրանում է

2(1)Ապրիլի 14-ին սկսվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի այցը Իրան, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական կայքը:

Ըստ տեղեկության՝ այցը տեղի է ունենում Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Հուսեյն Դեհգանիի հրավերով:

Այցի շրջանակում կքննարկվեն ռազմական երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանագության հարցեր: Հասանովը կհանդիպի նաև Իրանի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ:

 

 

Tags: ,