Ադրբեջանի ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունը պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին, հակառակ դեպքում կուսակցությունը միջազգային հանրությանը կոչ է անում բոյկոտել Բաքվում 2015թ. կայանալիք Եվրոպական խաղերը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը :
Հայտարարության հեղինակները նշում են, որ երկրում քաղբանտարկյալների թիվն աճում է, միայն վերջին շրջանում դատապարտվել են “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաքուբլուն, Ադրբեջանի ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, “Մուսավաթի” ակտիվիստ Յադըգյար Սադըգովը: Քննության տակ են գտնվում “NIDA” շարժման անդամ, լրագրող Փարվիզ Խաշիմլին, քաղաքացիական ակտիվիստներ Անար Մամեդլին, Հասան Հուսեյնլին: “Facebook”-ում իշխանություններին քննադատելու համար կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են Էլսավյար Մուրսալլին և Աբդուլ Աբիլովը:
Ադրբեջանի իշխանություններն անտեսում են տեղական և միջազգային հանրության՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերը:
