Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքական:
Այդ մասին տեղեկացրել է ֆուտբոլիստը՝ ֆեյսբուքյան իր էջում: Նա մասնավորապես նշել է. «Շնորհակալություն, Բեռնար Շալանդ, կփորձեմ արդարացնել ինձանից ունեցած սպասելիքները»:
Թումասյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ: 28-ամյա խաղացողը թիմի ավագն է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախկինում կոշտ արտահայտությոևններ էր կատարել այս ֆուտբոլիստի հասցեին, որը տարբեր պատճառներով չէր արձագանքել ֆեդերացիայի հրավերին: Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ դրանով հարցը լուծված էր համարել: Մինչդեռ, փորձառու այդ ֆուտբոլիստը կարող էր շատ օգտակար լինել մեր թիմին:
Ինչևէ, ուրախալի է, որ հարցը հարթվում է և մեր երկրի հավաքականում ևս մեկ բարձակարգ ֆուտբոլիստ է հայտնվում:
Tags: սպորտ, ֆուտբոլ