Զորավարժություններ Իրանում

Զորավարժ. ԻրանումԻրանում սահմանապահ զորքերի լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել: Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Զորավարժություններն ընթանում են Քերմանշահ, Քուրդիստան, Խուզեստան և Արևմտյան Ադրբեջան նահանագներում:

Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են անօդաչու ինքնաթիռներ, զրահապատ մեքենաներ և սահմանապահ զորքերին պատկանող այլ զինատեխնիկա:

Զորավարժությունների ընթացքում նաև իրականացվելու են գործողությունների համակարգման աշխատանքներ` կապված սահմանների պահպանության հետ:

Իրանի ամենակարևոր խնդիրներից է համարվում սահմանային գոտիներում անվտանգության պահպանումը:

Վերջերս, ինչպես արդեն տեղեկացրել էինք, իրանապակիստանյան սահմանին առևանգել էին իրանցի սահմանապահների: Բավականին վտանգավոր է նաև իրանաթուրքական սահմանը, որտեղ գործում են քուրդ ծայրահեղականները:

Անկախ

 

Tags: ,