Կրասնոյարսկում սպանվել է ադրբեջանցի միլիոնատեր

կրակոցԱպրիլի 15-ի առավոտյան Կրասնոյարսկում սպանվել է ադրբեջանցի միլիոնատեր, “Հարավային” շուկայի սեփականատեր, ““Մուսթանգ” գյուղատնտեսական արտադրություն” ՍՊԸ տնօրեն 60-ամյա Էնվեր Իբրահիմովը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Կրասնոյարսկի մարզի քննչական վարչության ղեկավարի օգնական Օլգա Դեգիդը, հաղորդում է “Հագին” կայքը:

Սպանությունը կատարվել է տեղի ժամանակով առավոտյան 7-ին Իբրահիմովի տան դիմաց: Նրան կրակել են TT մակնիշի ատրճանակից: Ըստ Օլգա Դեգիդի՝ սպանության վարկածներից մեկը կարող է լինել կիրակի օրը տեղի ունեցած սպանության հետ առնչությունը:

Ապրիլի 13-ին Կրասնոյարսկում հրազենային կրակից սպանվել էր ծնունդով Ադրբեջանի Թովուզի շրջանից 35-ամյա Գարյագդը Նագիևը:  Այսօր նրա դին պետք է տանեն Ադրբեջան՝ հողին հանձնելու համար:

Անկախ

Tags: