Լույսի, ձայնի ազդեցությունը կերակրի համի վրա

խմիչքՄինչ այժմ համարվում էր, որ մարդիկ կարողանում են տարբերել ուտելիքի համը` շնորհիվ լեզվի վրա գտնվող համային ընկալիչների:  Մինչդեռ, վերջին հետազոտությունները վկայում են, որ մեր կողմից համի ընկալման համար պատասխանատու են ոչ միայն այդ ընկալիչները, այս մասին է վկայում BBC-ն:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Սպենսի կարծիքով ուտելու գործընթացում ներգրավված են մարդկային բոլոր զգացումները` տեսողություն, համ, հոտ, լսողություն. սրանք բոլորը ազդեցություն են ունենում կերակրի համի ընկալման վրա: Հետազոտությունն անցկացվել է  Diageo ընկերության կողմից սենյակում, որտեղ գորգը բնական խոտից է եղել, կանաչ լուսավորմամբ, լսվել է թռչունների դայլայլ. այս պայմանների ազդեցության տակ վիսկին ավելի բուսական է թվացել, իսկ կարմիր լուսավորմամբ, կլոր անկյուններով սենյակը, ուր լսվում էր զանգերի ղողանջյուն, վիսկին թվացել է ավելի քաղցր: Ըստ մասնագետների` վիսկին գերազանց համ կունենա այն սենյակում, որն ունենա ճռճռացող հատակ, որտեղ կլսվի կրակի ճարճատյուն և կոնտրաբասի հնչյուններ:

Իսկ իսպանական ռեստորանի գլխավոր խոհարար  Ֆերրանը փորձ  է կատարել, որը վկայում է այն մասին, որ համի վրա ազդում է նաև սպասքի գույնը. նա ելակի դեսերտը մատուցել է մեծ սեղանի մի հատվածում սպիտակ ափսեներով, մյուսում` սև: Նրանց համար, ովքեր կերել են այն սպիտակ ափսեից, 10% -ով այն ավելի քաղցր է թվացել, քան նրանց, ովքեր օգտվել են սև ափսեից: Նաև պետք է փաստել, որ սպասքի ձևը ևս ազդում է համի ընկալման վրա. քառակուսի կամ սուր անկյուններով ափսեները ուժեղացնում են համերի հակադրությունը, իսկ կլոր ափսեները ընդգծում են համի քաղցրությունը, հաճելի լինելը: Այս ամենը վերաբերում է նաև երաժշտությանը. դաշնամուրի կամ սրինգի բարձր նոտաները ասոցացվում են քաղցրության հետ, իսկ ավելի ցածր հնչյունները` դառը համի:

Nestle ընկերությունն ուսումնասիրած գիտնականները հայտնաբերել են, որ եթե մինչև ուտելը մարդկանց ցույց տանք կալորիաներով հարուստ սնունդ, օրինակ         պիցցա կամ թխվածքներ, ապա ուտելուց հետո կերակուրը նրանց ավելի դուր կգա, քան նրանց ցուցադրվի, օրինակ` ձմերուկի կամ կանաչ լոբու լուսանկար:

Անկախ

Tags: , ,