Զբաղեցրած պաշտոնն ազատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը: Վերջին` 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:2 հաշվով զիջել էր «Էվերտոնին»:
Մոյեսը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2013-ի ամռանից: Նա այդ պաշտոնում փոխարինել էր Ալեքս Ֆերգյուսոնին, որն անփոփոխ աշխատել էր 1986 -ից:
Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և կորցրել է հույսը, որ հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելու հնարավորություն կստանա: Սա վերջին 19 տարվա ընթացքում նման առաջին դեպքն է:
Հեռացվել են նաև Մոյեսի օգնականներ Սթիվ Ռաունդը և Ջիմի Լամսդենը: Ամենայն հավանականությամբ, թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի 40-ամյա ֆուտբոլիստ Ռայան Գիգսը:
