Երևանում անցկացված ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցեց 118 ծանրորդ, հայտնի դարձան հաղթողները:
Այդ պատվին արժանացան` 56 կգ քաշային Դավիթ Դավայանը, Գևորգ Բաղդասարյանը (62 կգ), Վարդան Միլիտոսյանը (69 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), Կարեն Պեպանյանը (85 կգ), Մհեր Պողոսյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ), Արեն Հարությունյանը (+105 կգ)։
Առաջնության արդյունքով կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը Ծաղկաձորում և Աբովյանում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի և կնախապատրաստվի հունիսի 20-29-ը Կազանում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նոյեմբերի 20-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: