Internet Explorer-ը պաշտպանված չէ հաքերներից

Internet explorerInternet Explorer-ի  խոցելիությունը  հնարավորություն է տալիս  հաքերներին մուտք գործել օգտատերերի համակարգիչ: Բրաուզերը տեղադրվում է համակարգչի մեջ ավտոմատացված ձևով ՝  Windows  օպերացիոն համակարգի հետ:

Internet Explorer  ինտերնետ-բրաուզերում հայտնաբերվել է նոր խոցելիություն, որի միջոցով  հաքերները կարող են մուտք գործել օգտատերերի համակարգիչ, այս մասին հայտնում է Microsoft ընկերությունը, ինչպես նաև հաստատում են հակավիրուսային ընկերությունների վերլուծաբանները: Բացը հայտնաբերվել է բրաուզերի բոլոր վերջին տարբերակների մեջ (սկսած 6-րդից, որը թողարկվել է  2011թ., մինչև նոր դուրս եկած 11-րդը), որոնք աշխատում են Windows օպերացիոն համակարգերի հետ:

Կիբերանվտանգությամբ զբաղվող FireEye գործակալության հետազոտողները նշում են , որ հաքերների հիմնական գրոհումները եղել են այն օգտատերերի բրաուզերների վրա, որոնք օգտագործել  են 9-րդ և 11-րդ տարբերակները:

NetMarket Share-ի տվյալներով`  ողջ աշխարհում խոցելի բրաուզերներից օգտվում է  ինտերնետ մուտք գործողների շուրջ 26,25%-ը:

«Վտանգը լուրջ է, քանի որ խոցելիությունը հնարավորություն է տալիս առանց օգտատերերի իմացության կատարել կամայական կոդավորում»,- տեղեկացնում է խոցելիության հետազոտություններով զբաղվող  «Կասպերսկու լաբորատորիա»-ի թիմի ղեկավար  Վիչիսլավ Զակորժևսկին: « Համակարգիչը վիրուսներով վարակելու համար բավական է օգտատերերի մուտքը վնասակար էջ IE-ով: Այդ նպատակով հարձակվողները կարող են ուղարկել հաղորդագրություն՝  վնասակար էջի լինքով, կամ էլ վարակել որևէ հայտնի էջ և ավելացնել կոդ, որն օգտագործում է այդ խոցելիությունը»,-տեղեկացնում է նա:

«Խոցելիությունը կարող էր վաղուց օգտագործվել  հատուկ նպատակային հարձակումների համար»,- ասել է Զակորժևսկին: Նրա կարծիքով «Կասկերսկու լաբորատորիան» այդպիսի հարձակումներ չի ֆիքսել, սակայն Microsoft-ին հայտնի են հարձակումներ, երբ այդ խոցելիությունը աշխատել է որևէ կոդի միջոցով: Երբ հաքերներն օգտվում են այդ բացից, ապա վաղ թե ուշ այդ կոդը հայտնվում է հակավիրուսային կազմակերպությունների մոտ և ցույց է տալիս, թե ինչպես է այդ խոցելիությունն օգտագործվել , սակայն այդ բացը ներկա պահին քիչ են օգտագործել, կամ բոլորը վրիպել են, հայտնել է «Դոկտոր վեբ»-ի հակավիրուսային աշխատող  Սերգեյ Կամարովը:

Tags: , , ,