Տեղի ունեցավ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալարեն թարգմանության շնորհանդեսը

215. Book presentation in Italy 29.04.2014Ապրիլի 28-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վատիկանյան «Չենտրո Ռուսիա էկումենիկա» (Centro Russia Ecumenica) մշակութային կետրոնում կազմակերպեց ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալարեն թարգմանության շնորհանդեսը:

Ողջունելով ներկաներին՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր ելույթում ընդգծեց ցեղասպանություն վերապրածների հետագա սերունդների կողմից՝ պապերի տեսած սարսափելի իրադարձությունների մասին հուշերը  ամբողջ աշխարհով բարձրաձայն հնչեցնելու կարևորությունը:

Շնորհանդեսի շուրջ 100 ներկաների թվում էին Վարուժան Ոսկանյանը, Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի  նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, Սուրբ Աթոռի բարձաստիճան այլ ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, մասնավորապես՝ Պերուի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ուրուգվայի, Խորվաթիայի, Բուլղարիայի և այլ երկների դեսպաններն ու դիվանագետները, ինչպես նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների  բարձաստիճան եկեղեցականներ, վատիկանյան, ռումինական և իտալական մշակույթի և գիտական  շրջանակների,  մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տեղեկանք.

«Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել 2009 թ. Բուխարեստում: Թարգմանվել է իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, հայերեն և այլլ եզուներով: Իտալերեն թարգմանությունը լույս է տեսել 2011 թ.` Անիտա Բեռնակիայի (Anita Bernacchia) թարգմանությամբ, «ԿելլերԷդիտորե» հրատարակչատան կողմից

Tags: