Լեհաստանի Ցեխանովո քաղաքի մարզապալատում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 56 կգ քաշայինների մրցաշարում Լևոն Մանուկյանը երկամարտի 214 (93+121) կգ արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի:
Չեմպիոն դարձավ ռումինացի Ստեֆան Մանեան (230կգ): Արծաթե պարգևը բաժին հասավ լեհ Պյոտր Կուդալշչիկին (221 կգ):
Հայաստանի մյուս պատվիրակը` Հրայր Հովհաննիսյանը, 204 (94+110) կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Մարզասերները տեղյակ են, որ երեկ 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն:
Tags: ծանրմարտ, սպորտ