Ալպհորնահար Էլիանա Բուրկին կներկայացնի շվեյցարական ազգային նվագարանը Հայաստանում

DSC08638ՙՙՕրկեստր՚՚ նախագծի շրջանակներում ալպհորնահար Էլիանա Բուրկին Հայաստանում առաջին անգամ կներկայացնի շվեյցարական ազգային նվագարանը` ալպհորնը:

Ալպհորնը ազգային գործիք է և, Բուրկիի բնորոշմամբ նույն նշանակությունը ունի շվեյցարացիների համար, ինչ դուդուկը հայերի: Այն 3.7 մետր երկարություն ունի և կշռում է 4 կիլոգրամ: Դրա փայտը հատուկ պատրատվում է ալպյան լեռներում:

Էլիանա Բուրկին նվագում է գործիքը չորս տարեկանից: Առաջին անգամ նա ալպհորնի երաժշտություն լսել է մի հեծանվավազքի ժամանակ և այնքան էր ցնցվել այդ նվագարանի արձակած հնչյուններից, որ որոշել է անպայման սովորել նվագել այն:

DSC08650Բուրկիի երգացանկը բազմազան է.
Նա նվագում է ջազ, բլյուզ, դասական և այլ ուղղություններ:  Նա կողմ է երաժշտական փորձարկումներին և համարում է, որ ինքը արվեստում հեղափոխություն է կատարում:  Համարձակ երաժիշտը համագործակցել է իր գաղափարական համախոհների Արկադի Շիլկլոպերի և Բալթազար Ստրեյֆի հետ:

 

«Ցավոք չկան շատ կոմպոզիտորներ, ովքեր ունեն ստեղծագործություններ հատուկ ալպհորնի համար: Իմ ներկայացրած ստեղծագործությունների մեծ մասը ես եմ արարում»,- ասաց ալպհորնահարը այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  ՙՙՇատերը կարծում են, որ ալպհորնը հասարակ գործիք է, բայց չափազանց դժվար է նվագել, երբ ունես սահմանափակ նոտաներ քո տրամադրության տա, իսկ նվագախմբի հետ հատկապես պետք է լարես լսողությունը՚՚,-հավելեց նա:

 

 

Երաժիշտը 4 ալբոմ է  թողարկել, որոնք կարելի է գնել համացանցում: Իսկ պաշտոնապես ալբոմները վաճառքի են հանված միայն Չինաստանում:

Էլիանա Բուրկին առաջին անգամ է Հայաստանում, սակայն նախկինում և բազմիցս առնչվել է մշակույթի հայ գործիչների հետ. ՙՙՑավոք չեմ հասցրել շատ լավ ծանոթանալ Հայաստանին, սակայն Կալիֆոռնիայում ես հայ շատ ընկերներ ունեմ և միշտ ձգտել եմ այցելել Հայաստանը: Ձայնագրությունենրի միջոցով լսել եմ դուդուկ և հիացած եմ այդ գործիքով՚՚,ասաց նա:

 

 

Երևանյան համերգի ժամանակ, մայիսի 2-ին շվեցարացի երաժշտի հետ հանդես կգա Ազգային օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

 

Ի դեպ, ՙՙՕրկեստր՚՚ նախագիծը մեկնարկել է 2013 թվականին: Նախագծի հեղինակ Շմավոն Գրիգոևյանի և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանի նպատակն է գրավել երիտասարդներին դեպի դասական արվեստը տարբեր երաժշտական ուղղությունների և ժանրերի միջոցով:Նախագծում հանդես են եկլ շվեյցարական  Authentic Light Orchestra  ջազ-ֆոլկ խումբը` ծրագրում ընդգրկելով նաև հայկական երգեր: 2014 թվականին Մաեստրո Կարեն Դուրգարյանի հատուկ հրավերով  Հայաստան ժամանեց Արևելքում ճանաչված դարբուկահար և երգահան Ռոնի Բարաքը` ներկայացնելու §Հայկական գեղեցկություն¦ ստեղծագործության առաջնախաղը:

Անկախ

Tags: