Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում առաջատար երեք թիմերի մասնակցությամբ հանդիպումներում անսպասելի արդյունքներ գրանցվեցին և չեմպիոնության համար պայքարն էլ ավելի սրվեց:
Վերջին տեղերում գտնվող թիմերն էլ պայքարում են ուժեղագույնների խմբում մնալու համար:
Եվ ահա, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի 5-ին որոշել է, թե նախավերջին` 37-րդ տուրի հանդիպումները որ ժամերին պետք է կայանան:
7 խաղ, որոնցում կմրցեն չեմպիոնության հավակնորդները և հետնապահները, մայիսի 11-ին կմեկնարկեն նույն ժամին՝ Երևանի ժամանակով 21։00-ին։
Խոսքը` «Էսպանյոլ» – «Օսասունա», «Սելտա» – «Ռեալ», «Բետիս» – «Վալյադոլիդ», «Գրանադա» – «Ալմերիա», «Էլչե» – «Բարսելոնա», «Աթլետիկո» – «Մալագա», «Խետաֆե» – «Սևիլիա» հանդիպումների մասին է։
ԱՂՅՈւՍԱԿ
| Թիմ | Միավոր | Խաղ | |
|---|---|---|---|
| 1 | Ատլետիկո | 88 | 36 |
| 2 | Բարսելոնա | 85 | 36 |
| 3 | Ռեալ | 83 | 35 |
| 4 | Ատլետիկ | 68 | 36 |
| 5 | Սևիլիա | 60 | 36 |
| 6 | Ռեալ Սոսյեդադ | 57 | 35 |
| 7 | Վիլյառեալ | 53 | 36 |
| 8 | Վալենսիա | 46 | 36 |
| 9 | Սելտա | 46 | 36 |
| 10 | Լևանտե | 45 | 36 |
| 11 | Ռայո Վալեկանո | 43 | 36 |
| 12 | Էսպանյոլ | 41 | 36 |
| 13 | Մալագա | 41 | 36 |
| 14 | Էլչե | 39 | 36 |
| 15 | Գրանադա | 37 | 35 |
| 16 | Խետաֆե | 36 | 36 |
| 17 | Ալմերիա | 36 | 36 |
| 18 | Օսասունա | 35 | 36 |
| 19 | Վալյադոլիդ | 35 | 35 |
| 20 | Բետիս | 22 | 36 |
