Դպրոցներում կներդրվի բարոյական նորմերի նախագիծ.Ռուզաննա Մուրադյան

de0d012e8798b0d18de7500815079f8dԽորհրդային Միության կազմից դուրս գալուց հետո Հայաստանը չուներ կրթական համակարգ: Կրթական համակարգի բարեփոխումները նպատակ ունեն այդ բացը լրացնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը` հավելելով. «1998 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սկսել է կրթական բարեփոխումներ, 2003-ից սկսվեց դրա երկրորդ փուլը, որը դեռ շարունակվում է: Բարեփոխումները իրականացնելուց ի վեր  փոխվել է դպրոցի ֆինանսական և կառավարման ձևը. դպրոցը սկսվեց կառավարվել խորհուրդների կողմից, որոնց կազմում կան ուսուցիչներ, ավագանու անդամներ և այլն: Հենց խորհուրդն է ընտրում տնօրենին» նշեց Ռուզաննա Մուրադյանը:

Այսօր արդեն Հայաստանում գործում են ավագ դպրոցները: Սրա շնորհիվ, ըստ նախարարության, աշակերտները այլևս կարիք չունեն օգտվելու կրկնուսույցների ծառայություններից: 2004 թվականից երկրում գործում են հիսուներկու դպրոց- կենտրոններ: Այս կառույցները կազմակերպում են տարբեր մարզերի դպրոցների մանկավարժների հանդիպումներ և սեմինարներ, որոնց ժամանակ ուսուցիչների միջև տեղի է ունենում փորձի փոխանակում:

Կարևոր է, որ ծնողները և ուսուցիչները իմանան իրենց դերերը և մոտեցումը, մասնակցության ձևերը կրթական համակրգում: «Դպրոց-կենտրոնների նախաձեռնությամբ հրավիրված մասնագետների օգնությամբ ստեղծվել են էթիկայի նորմեր, որոնք միտված են բարելավելու ուսոցիչ-աշակերտ, ուսուցիչ –ուսուցիչ, ուսուցիչ – ծնող փոխհարաբերությունները: Այդ նորմերը արդեն տպագրվել են գրքի տեսքով և սկսվել են ներդրվել դպրոցներում»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Ռուզաննա Մուրադյանը շեշտեց նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստության անհրաժեշտությունը: «Բոլոր դպրոցներում նոր տեխնոլոգիաներ են ներդրվում, ինչը անհրաժեշտ է դարձնում տնօրենների և ուսուցիչների վերապատրաստությունը»,-ասաց նա:

Անկախ

Tags: ,