Իրանական գազի արտահանաման գործընթացում ի՞նչ խոչընդոտներ կան

Iran_gasPlatformԻրանի Իսլամական Հանրապետությունը գազի հարուստ պաշարներ ունենալով` հուսալի ու վստահելի տարբերակ է` տարածաշրջանը, նաև եվրոպական երկրներին գազով ապահովելու համար:

 Իրանական գազի այս հնարավորություններն առաջին հերթին վախեցնում է ԱՄՆ-ին: Իրանում կա 35 տրիլիոն խորանարդ մետրից ավելի բնական գազ: Ներկայումս  Իրանն օրական ստանում է 700 մլն խորանարդ մետր բնական գազ:

Ըստ  վիճակագրական տվյալների` Իրանն արտահանման ծավալով չորս անգամ զիջում է ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Իրանի կառավարությունը նախատեսում է մինչև 2015-ը կրկնապատկել գազի ստացման ծավալը:

Մասնագետները կանխատեսում են, որ 2014-2015-ի ընթացքում օրական կստացվի 890-950 մլն խորանարդ մետր բնական գազ: Չնայած այն բանին, որ Իրանին հարկավոր է մեծացնել գազի արտահանման ծավալը, ստացվող գազի մեծ մասը կսպառվի երկրի ներսում: Ունենալով գազի հսկայական պաշարներ`  Իրանն ամեն կերպ փորձելու է այն վաճառել Եվրոպային: Համաշխարհային շուկան էլ իր հերթին չի հրաժարվի գազ գնել: Հետաքրքիր է միայն, թե այս պայմաններում ինչպե՞ս է Իրանը դաշնակցելու Ռուսաստանի հետ:

Իրանական գազը Եվրոպա արտահանելու հիմնական խոչընդոտներից է Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա հակամարտությունը: Բացի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից, որոնք արգելում են ներդրումներ կատարել Իրանի գազի արդյունաբերության մեջ, ԵՄ-ն, իր հերթին, էմբարգո է դրել Իրանի բնական գազի վրա:

Սպիտակ տունը հավատարիմ է իր գործելաոճին և խոչընդոտում է գազային արգելափակումից դուրս գալու Իրանի  ցանկացած փորձ` ինչպես  դեպի Եվրոպա, այնպես էլ Ասիա:

Իրանի և Պակիստանի միջև գազատարի կառուցման հիմնական արգելքն Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներն են: Իսլամաբադը թեև կարիք ունի էներգետիկ ռեսուրսների, սակայն ձգձգում է այս ծրագրի իրականացումը: Պատճառն  ոչ այնքան երկրում առկա տնտեսական բարդ իրավիճակն է, այլ Վաշինգտոնի ճնշումները: ԱՄՆ-ն պահանջում է, որ Պակիստանը հրաժարվի գազատարի կառուցման ծրագրից:

Իրանական կողմում վաղուց կառուցված է այս գազատարը: Գազատարի երկարությունը 1100 կմ է: Պակիստանն ունի բավարար ֆինանսական միջոցներ իր տարածքում կառուցվող գազատարի համար:  Ներկայումս պատրաստ է գազատարի կառուցման նախագիծը: Սակայն պակիստանյան կողմը չի էլ սկսել կառուցման աշխատանքները:

Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն տեղեկացրել է, որ կառուցումը կտևի 30-36 ամիս, սակայն Իրանը կարող է չեղյալ հայտարարել Պակիստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրը և հրաժարվել հսկայական եկամուտներից:

ԱՄՆ-ը, իրանական գազը հարևան երկրներ արտահանումը կանխելու համար, կողմ է Թուրքմենստան-Պակիստան-Հնդկաստան գազատարի կառուցման նախագծին: Այս գազատարի երկարությունը լինելու է 1700 կմ:  Վաշինգտոնը փորձում է համոզել թուրքմենական կողմին, որ Աֆղանստանից եկող գազատարն անվտանգ է:

Ամերիկացիները հաշվի չեն առնում Աֆղանստանում տիրող անկայուն վիճակը և ճնշումներ են գործադրում: Աֆղանստանում կան այնպիսի շրջաններ, որտեղ կենտրոնական իշխանության դերը թույլ է, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն աչքի են ընկնում իրնեց անպատասխանատվությամբ, կոռումպացվածությամբ,  ինչը թույլ է տալիս թալիբներին  երկրի հարավում, հարավ-արևելքում և արևելքում ապակայունացնել դրությունը:

Վերջին տարիներում աշխարհում էներգետիկայի, հատկապես բնական գազի վառելիքի սպառման աճը պատճառ է դարձել, որ բնական գազը, որպես մաքուր վառելիք առավել քան երբևէ արդյունաբերական աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվի:

«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունը   2013-ի հունիսին հրապարակած աշխարհի էներգետիկայի վիճակագրական տվյալների մասին զեկույցում  հայտարարել է, որ ԻԻՀ-ը 33 տրիլիոն 600 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ ունենալով, համարվում է բնական գազի պաշարներ ունեցող աշխարհի խոշորագույն երկիրը:

«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն իր զեկույցում նշել է, որ Ռուսաստանն ունի բնական գազի 32 տրիլիոն 900 միլիարդ, իսկ Քաթարը 25 տրիլիոն 100 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշար: Այդ երկրներն էլ  աշխարհում զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը:

Tags: ,