Սատանայական պատառաքաղներ և ուղղափառ գդալներ. ինչպե՞ս առաջացան մեզ ծանոթ խոհանոցային պարագաները

1673թ.-ի մայիսի 13-ին կարդինալ Արման Ժան դյու Պլեսսի Ռիշելյեն թագավորի սեղանին սուր ծայրերով դանակների օգտագործման արգելքի մասին հրաման տվեց: Այս պահից էլ սկսվում է մեզ ծանոթ սեղանի դանակների օգտագործման պամությունը:

ae5802393b303afd1667f591beac17b8

Կարդինալ Ռիշելյեն սրանով պաշտպանում էր  իր գեղագիտական զգացումները. նրան դուր չէր գալիս, որ կրթված մարդիկ օգտագործում էին սուր ծայրերով դանակներ: Նաև կարդինալը մտածում էր իր անվտանգության մասին. բութ եզրերով դանանակներով հարձակումը թագավորի վրա ավելի դժվար կլիներ:

Այսօր արդեն դժվար է երևակայել, որ մարդիկ մի ժամանակ դանակով էին ուտում. այն համարվում էր սովորական, ավելին` միջնադարյան ասպետներն իրենց կանանց կերակրում էին դանակի միջոցով: Սա բացառիկ բարեկիրթ վերաբերմունքի վկայություն էր դիտվում, քանի որ տիկնոջ տրամադրության տակ էր մնում իր երկու ձեռքերն էլ, որոնցով նա կկարողանար ուտել իր հավանած մյուս ուտեստները:

f7e0dfa86a5a02a3ccec25835e49cbfb

Ձեռնոցները սպասքի մաս

Մեզ ծանոթ դանակի ու պատառաքաղի օգտագործումը Եվրոպայում զանգվածային տարածում  գտավ միայն 18-րդ դարում, իսկ միջին դարերում Եվրոպայում մարդիկ կերել են ձեռքերով, հատկապես դա վերաբերում էր յուղոտ մսային ուտետներին: Արիստոկրատիան և պարզապես հարուստ մարդիկ հաճախ ճաշելիս օգտվել են ձեռնոցներից ձեռքերը մաքուր պահելու համար: Այդ թանկ ձեռնոցները չեն ափսոսել` դեն նետելով ճաշից հետո:

Առաջին պատառաքաղը ոսկուց էր

Այն հայտնվել է Բյուզանդական կայսրությունում 1072թ.-ին: Երկու ատամներից կազմված այս խոհանոցային պարագան պատրաստվել էր հատուկ Բյուզանդիայի արքայադուստր Մարիա Իվերսկայայի պատվին: Արքայադուստրն ինքը պատվիրեց վարպետներին պատրաստել ոսկյա հավաքածուն. պատառաքաղների բռնակները պատրաստված էին փղոսկրից:

Պատառաքաղն ընդդեմ եկեղեցու

1606թ.-ին առաջին անգամ պատառաքաղը Մոսկվա է տարել Մարիա Մնիշեկը, իսկ ռուս ժողովուրդն անհանգստացել է. համարում էին, որ եթե կայսրն ու կայսրուհին ուտում են այդ “նիզակի” միջոցով, ապա նրանք հենց չարքերն են, որ կան: Ըստ էության, այս պնդումը առաջ է քաշել նաև կաթոլիկ եկեղեցին` եվրոպական թագավորներից վերցնելով պատառաքաղները:

Ժամանակի ընթացքում պատառաքաղի ատամները դարձան չորսը: Նախ, այդ չորս ատամներն արդեն սատանայական  եռաժանի չէին, երկրորդ` պատառաքաղի չորս ատամները հիշեցնում էին  ձեռքի մատները, այսինքն` պատառաքաղն ասոցացվում էր ձեռքի հետ: Եվ վերջապես,  չորս ատամները շատ հարմար էին և պրակտիկ, ավելի հուսալի էին սնունդը վերցնելու համար:

Tags: , ,