Facebook-ի հիմնադիրը նշել է իր 30-ամյակը

Zuckerberg introduces new Facebook platform into the Android OS called Home appՄարկ Էլիոթ Ցուկերբերգը, աշխարհում ամենամասսայական սոցցանցի հիմնադիրը նշել է իր 30-ամյակը: Նա ծնվել է 1984-ի մայիսի 14-ին, Նյու Յորք նահանգի Ուայթ-Փլեյնս քաղաքում:

2002-ին ապագա միլիարդատերն ընդունվել է Հարվարդի համալսարան, այնտեղ ուսումնասիրել է հոգեբանությունը, հետն էլ զբաղվել է ծրագրավորմամբ: Հենց համալսարանում նա սկսեց ուսանողների համար ձևավորել ինտերնետ-ակումբներ, որոնք հետգայում վերաճեցին Facebook-ի` միլիարդ օգտատերերով սոցցանցի:

Ինչպես փորձագետներն են ասում, Facebook-ն ամբողջ աշխարհը տեղավորել է մի պրոֆիլում, հմտորեն միավորել ցանկացած մարդու` օգտատերերի հետ, իսկ «ընկերանալ» ու «համակրանք» որոշիչները բոլորովին այլ նշանակություն են ստացել:  Սոցիալական ցանցում հարյուրավոր մարդիկ են «միանում» ու «բաժանվում», ու միակ մարդը, որին անհնար է «արգելափակել»` ինքը` Ցուկերբերգն է:

Հայտնի է, որ նրա սիրած գրքերից են Վերգիլիուսն ու Պլատոնը: Նա իրեն բուսակեր է անվանում, լսում է «Դաֆթ Փանք», «Գրին Դեյ», Լեդի գագային, Շակիրային, Ռիհանային. հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ցուկերբերգի տարեկան աշխատավարձն ընդամենը 1 դոլար է, սակայն, դրանով հանդերձ, նա մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվում: Տարբեր տվյալների համաձայն, նրա կարողությունը գնահատվում է 19-26 մլրդ դոլար: Նա վարում է Volkswagen Golf ավտոմեքենա:

Նա քաղաքական հավակնություններ չունի.2013-ին կազմակերպեց «Առաջ` մեզ հետ» շարժումը`  միջնակարգ ու բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումների առաջխաղացման ու ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության կատարելագործման  նպատակով:

Անկախ

Tags: ,