Ընտանեկան բռնության ենթարկվելու մասին դիմումները շատանում են

բռնություն«Տարեցտարի ընտանեկան բռնության ենթարկվելու մասին դիմումները շատանում են, բայց դա չի նշանակում, որ ընտանեկան բռնության դեպքերը շատացել են. իրականում իրազեկումն է մեծանում, և հասկանալով՛ ինչ է դա, մարդիկ փորձում են այդ իրավիճակից դուրս գալ իրավական միջոցներով», – այսօր լրագրողների հետ անդրադառնալով ընտանեկան բռնությունների թեմային ասաց հոգեբան Սիրանույշ Անդրեասյանը:

Բռնություևը մի  ապտակը չէ. դա բռնարարք է այդ պահի դրությամբ: Իսկ բռնություն ասելով՛ մենք հասկանում ենք պարբերաբար կրկնվող գործողութունների շարք. իշխանության ձեռքբերումը մյուսի նկատմամբ: Ընտանեկան բռնության զոհ հիմնականում դառնում են կանայք, սակայն առանձին դեպքերում կինն էլ կարող է դառնալա բռնարար. նա թեև հազվադեպ է ուժ կիրառում, սակայն հոգեբանական մանիպուլացիայի կարող է դիմել, ֆինանսական և տնտեսական բռնություն կիրառել: Ծնողը երեխային կարող  է բռնության ենթարկել կամ հակառակը:

«Ընտանեկան բռնությունը մեծ վնաս է հասնում երեխաներին և նրան հոգեկան աշխարհին. մեծանում է հավանականությունը, որ նա հանցագործության կդիմի: Նմանատիպ ընտանիքներում մեծացած երեխան հետագայում վախենում է ամուսնանալ և ընտանիք կազմել, ունենում է այլ տարաբնույթ վախեր, ճիշտ սոցիալիզացիա տեղի չի ունենմում:  Երեխան տեսել է, որ խոսքի, բացատրվելու փոխարեն մարդ  ուժ է գործադրել և հասել արդյունքի. նա բնականաբար իր հարաբերությունները շրջապատի հետ նման կերպով է կառուցում»,-նշեց հոգեբանը: Ըստ նրա` եթե այս ընտանիքների հետ ճիշտ հոգեբանական աշխատանք տարվի ոչ միայն ընտանեկան բռնության զոհի, այլև բռնություն կիրառածի, ապա ամուսնալուծությունների թիվը կտրուկ կնվազի:

«Նոր սերնդին պետք է ավելի կիրթ և իրազեկված մեծացնել. Ոչ թե խոսել բռնություններից, այլ նրանց իրավունքներից»,-ասաց նա:

Իրավաբան Ասյա Օվանյանը կարծում է, որ Հայաստանում նման խնդիրների շարունակականությունը կապված օրեննսգրքի թերի լինելու հետ. «Ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն Հայաստանում քրեականացված չէ: ՀՀ քրեական օրենսգրքում կան մի շարք հոդվածներ՛ ծեծ, ֆիզիկական բռնության, սեռական բռնության հետ կապված, որոնք առնչվում են ընտանեկան բռնությանը, սակայն հենց անմիջապես դրան վերաբերող օրենք չկա», ասաց նա ընդգծելով, որ, քանի որ: հիմնականում կանայք են բռնության ենթարկվում և  հաշվի առնելով, որ բռնարարը իրենց երեխայի հայրն է,  նրանք չեն դիմում ոստիկանություն և հանցագործը մնում է անպատիժ: Եթե անգամ դիմում են, ապագայում այդ դիմումները հետ են վերցնում, քանի որ ամուսինը անընդհատ հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ է գործադրում»,-նշեց նա: Հայաստանում  կինը հիմնականում դիմում է քաղաքացիական ոլորտին. ամուսնալուծության հայց է ներկայացնում, անչափահասի ալիմենտ է պահանջում է այլն: Երբեմն ոստիկանները իրենք համոզում են զոհերին դիմում չներկայացնել, ասելով , թե դա ընտանեկան խնդիրն է պետք է ընտանիքի ներսում լուծել:

Կանանց իրավունքների կենտրոնը կառավարությանը օրինագիծ էր ներկայացրել, սակայն կառավարությունը չի ընդունել այն:

Անկախ

Tags: , ,