Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, Շվեյցարիայում անցկացրեց առաջին մարզումը՝ «Դոմեն դե դիվոն» հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն Շվեյցարիայում թիմին միացան Արտակ Եդիգարյանը, Մաուրո Գևգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, ով հրավիրվել է հավաքական փորձարկման նպատակով:
Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ գնդակով և առանց գնդակի, որից հետո անցկացրեցին երկկողմանի խաղ:
Հայասատանի ազգային հավաքականը մայիսի 26-ին պարապմունք կանցկացնի ժամը 19:30-ին:
Մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում տեղի կունենա ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը:
Tags: սպորտ, ֆուտբոլ