Չինաստանը վերածվում է միայնակների երկրի

Ժամանակակից Չինաստանում նախկինում  գոյություն ունեցող բազմանդամ, սերնդաշատ ընտանիքի պատկերը փոխվել է: Նման եզրակացություն է արել պաշտոնական իր զեկույցում Չինաստանի ազգային առողջության ու ընտանիքի պլանավորման հանձնաժողովը: Գործակալությունն ուսումնասիրել է երկրի ժողովրդագրական պատկերը, որը ցույց է տալիս, որ չինական ընտանիքները դարձել են ավելի մեկուսացված` քիչ զավակներով: Իրավիճակը մտահոգում է որոշ չինացի տնտեսագետներին ու քաղաքական գործիչներին:

sfsee4g

 

Ընտանիքները դառնում են ավելի փոքր և պատճառը միայն ընտանիքի պլանավորման  պետության քաղաքականությունը չէ. 1950թթ.-ականներից առաջ Չինաստանում ընտանիքները միջինում 5.3 մարդուց էին բաղկացած, սակայն արդեն 1990թթ.-ականներին ցուցանիշը հասել է միջինը 3.9 մարդու, 2012թ.-ին` միջինում 3.02 մարդ  և գնալով ցուցանիշը նվազում է: Այդ զեկույցի համաձայն` ողջ ազգի 40 %-ն այժմ բաղկացած է ամենաշատը երկու անդամից, իսկ 2010թ.-ին երկու անդամից բաղկացած ընտանիքների թիվը հասել է 68%-ի: Շատերը նախընտրում են զբաղվել իրենց կարիերայով, տեղափոխվել խոշոր քաղաքներ, իսկ ընտանիքն ու երեխաների ծնունդը մղվում է հետին պլան:

Զի Հիեֆեյը` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսորը կարծում է, որ Չինաստանը գնալով չի կարողանալու ապահովել կայուն աճ` ելնելով նման ժողովրդագրական պատկերից: Շատերը մեղադրում են Չինաստանի քաղաքական գործիչների կողմից վարվող ընտանեկան պլանավորման քաղաքականությունը, որով սահմափակվում է ընտանիքների անդամների թիվը` մեկ երեխա ունենալու թույլտվությամբ: Թեև 2012թ.-ի բարեփոխումները ենթադրում էին 2 երեխա ունենալու թույլտվություն, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում:

Tags: ,