Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը

originalՍենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան փողոցինը։  Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր միացություններով՝ բենզոլ, ֆորմալդեհիդներ, ածխածնի օքսիդ, ամոնիակ և այլն։

Իսկ բնակարանում օդը մաքրելու համար լավագույն միջոց են սենյակային բույսերի հետևյալ տեսակները՝

Schefflera_Actinaphylla



 

 

 

 

 

 

 

 

 Շեֆլերա կամ “հովանոցային ծառ” (Schéfflera) - Այս բույսը բառացիորեն ստեղծված է այն տարածքների համար, որտեղ ծխում են։ Այն հիանալիորեն չեզոքացնում է նիկոտինն ու այլ նյութերը, որոնք առկա են ծխախոտի ծխի մեջ։

epipremnum_017

 

 

 

 

 

 

 

 

 

“Ոսկե սցինդապսուս”  (Epipremnum аureum) -մաքրում է բնակարանը բենզոլից։ Դրա լայն տերևները անմիջապես կլանում են այդ նյութի հսկայական զանգված։ Այն աճում է արագ, իսկ ջրել պետք է ոչ հաճախ։

Dracaena-Fragrans-Bonsia-JTLA-0018-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Դրացենա”  (Dracaena) -Այս բույսը չեզոքացնում է ֆորմադեհիդների թունավոր գոլորշին, որը, ճիշտ է, քիչ, բայց տարածում են լաքերը, սոսինձները, կահույքը։

chlorophytum-ocean

 

 

 

 

 

 

“Քլորոֆիտում” (Chlorophytum)- բավականին արդյունավետ է աշխատում արտանետված գազերի կլանման հարցում. այս պատճառով այն առավել ձեռնտու է բնակելի շենքի առաջին և երկրորդ հարկի բնակիչների համար։

chamaedorea_elegans

 

 

 

 

 

 

 

 

“Էլեգանտ համեդորեա” կամ սենյակային պալմա (Chamaedorea)- այս բույսը ակտիվ խոնավացնում է օդը ու զտում այն վնասակար նյութերը, որ ստացվում են պլաստմասե իրերից։

Hedera-helix

 

 

 

 

 

 

Բաղեղ (Hedera helix)

Ficus_Benjamina_Golden_Princess_Standard_fs

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ֆիկուս Բենջամինա” (Ficus benjamina) վերջին երկու բույսերն էլ ռեկորդային արդյունք են գրանցում սենյակի օդի մաքրման հարցում։

Սրանք կլանում են թունավոր նութերի զանգվածները, այդ թվում՝ ֆորմալդեհիդը, բենզոլն ու ամոնիակը։ Իսկ Ֆիկսուսը մագնիսի նման կլանում է սենյակի փոշին։

  Մաքրե՛ք Ձեր սենյակի օդը գեղեցիկ բույսերի միջոցով և եղե՛ք առողջ։

Tags: , ,