ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Նրա անունը կապում են կոռումպացված աղմկահարույց միջադեպի հետ: Կասկած կա, որ աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացնող երկրի քվերակությունից առաջ, նա ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին կաշառելու պատմությանը խառն է:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքով աշխարհի առաջնության մասնակիցներին հյուրընկալելու պատիվը վստահվել է Կատարին:
Բացահայտվել է, որ քվեարկության նախօրեին Պլատինին հանդիպել է կոռուպցիոն աղմկահարույց միջադեպի գլխավոր դերակատարներից մեկի` Մոհամեդ բին Համամի հետ: Ի դեպ, Պլատինին երբեք չի էլ թաքցրել, որ քվեարկել է Կատարի օգտին:
Tags: սպորտ, ֆուտբոլ