Ինչպես հայտնի է, հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում կկայնա Գերմանիա-Հայաստան ֆուտբոլի ընկերական հանդիպումը: Հայկական կողմին հատկացվել է մարզադաշտի J սեկցիան, որն ունի 1160 նստատեղ: J սեկցիայի տոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ունենալու նաև գերմանացի երկրպագուները:
