Ադրբեջանում Facebook-ի գրառումների համար ուսանողի են դատում

 Օմար ՄամեդովՀունիսի 6-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շարունակել է Facebook-ի ակտիվիստ Օմար Մամեդովի գործով դատավարությունը, հաղորդում է “Թուրան” գործակալությունը

Նիստի ընթացքում Մամեդովի փաստաբան Հալիդ Բաղիրովը միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի` մինչ ձերբակալությունը ծնողների հետ ունեցած նամակագրության տեքստը քրեական գործի նյութերին կցելու վերաբերյալ:  Այդ նամակագրությունը վկայում է Մամեդովի` քաղաքական մոտիվներով հետապնդման մասին: Վերջինս Թուրքական Կիպրոսում է սովորել, և այդ ընթացքում երիտասարդի հորը ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն են հրավիրել` որդու` facebook-ում ծավալած գործունեության առնչությամբ:

Մամեդովի հարազատները զգուշացրել են, որ հայրենիք վերադառնալու դեպքում նրան ձերբակալություն է սպառնում: Այդպես էլ եղել է:

Հունվարի 20-ին Մամեդովը արձակուրդի է վերադարձել, իսկ 24-ին ձերբակալվել` թմրադեղերի անօրինական առետրով զբաղվելու մեղադրանքով:

Դատարանը չի բավարարել փաստաբանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը հունիսի 13-ին է նշանակված:

 Անկախ

Tags: , ,