Յուսուֆ Հալաչօղլուն պնդում է, որ PKK-ի 80 տոկոսը հայեր են

Յուսուֆ Հալաչօղլու  Հայտնի հակահայ Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ PKK-ի 80 տոկոսը հայեր են: «Հայերի շրջանում հանդիպող թուրքական անուններն ու հատկապես թուրքական ազգանունները իրենց ինքնությունը թաքցնելու համար է: «Özgür Gündem» թերթում հրապարակված մի հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ սարերում գտնվող ավազակների 34 տոկոսը զրադաշտ է, 34-ը՝ քրիստոնյա, 11 տոկոսը դավանում է մանիքեություն, 10 տոկոսը մահմեդական է, 7-ը՝ մովսեսական, իսկ 4-ը՝ աբրահամականության հետևորդ: 35 հազար PKK–յականների առաջնորդը՝ Ապոն հայ է, ում անունը Արթին Հակոբյան է: Հայեր են նաև քրդական ակտիվ գործիչներ Շեմդին Սաքըքը, Սըրը Սաքըքը, Էմինե Այնան»,-նշել է Հալաչօղլուն:

Անկախ

 

Tags: , ,