Պատմությունը Օբամային չի ների

Պատմության գրքերի աղքատ էջեր…

“Foreignpolicy” ամսագիրն անդրադառնում է Օբամայի կերպարին, նրա թողած արտաքին քաղաքական ժառանգությանն ու նրա վարած քաղաքականության հետևանքներով ապագայում դասավորվելիք իրադրություններին՝ նշելով, որ

Օբամա

“ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը սկսում է ձեռք բերել բացասական պիտակ և համբավ։ Զուրկ տեսլականից, թույլ ու աննպատակամղված, այսպես են որակում նրա քաղաքականությունը որոշ քննադատներ, մյուսները՝ նշում, որ նա հրաժարվել է իր  բարոյական ու ռազմավարական պատասխանատվությունից։ Մյուսները նշում են, սակայն, որ նա ամենաքիչը ուղղել է Աֆղանստանում և Իրանում նախկինում առաջացած հետքերը և երևան է գալիս որպես ոչ ռիսկային ղեկավար, ով  խոսում է ռիկի գնալու պատրաստակամության ու Ամերիկյան առաջնորդության մասին։

Օբաման տհաճ դրություն է ստեղծել, քանի որ բարձրացրել է մարդկանց սպասելիքներն ու կատարելագործել իր հռետորությունն ավելին, քան իր կարողություններն են։ 2009թ.-ին նա Կահիրեում ելույթ է ունեցել ՝ խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի նկատմամբ հիմնահատակ փոխվելու է։ Նպատակ էր դառնում Իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը և այլն։ Կարճ ասած՝ Օբամայի խոսքերի ու անելիքների միջև խորը անդունդ է ստեղծվել, որի հետևանքով էլ արժանահավատությունը նվազում  է։ Նրա վարած շատ քաղաքականություններ ձևափոխման չեն էլ ենթարկվել, այլ միայն որակելի են որպես շփոթեցնող, անհետևողական ու երեսպաշտ։

Նախագահության 1000 օրը քիչ ժամանակ չէ և Օբաման շատ բան կարող է փոխել, սակայն անգամ լավատեսները պետք է փաստեն, որ առկա միտումները այնքան էլ հուսադրող չեն։

Ելնելով առկա դասավորություննրից Օբամայի արտաքին քաղաքական ժառանգությունն ի՞նչ է լինելու։ Փորձենք տեսնել.

Ռուսաստան և Ուկրաինա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պարտությամբ ավարտել պատերազմը, սակայն այժմ երևում է, որ նա հաղթանակ է տանում բոլոր մարտերում։ Իսկ Օբամայի վարչակազմը, թվում է, չի կարողանում կանգնեցնել Պուտինին։ Արդյունքները ԱՄՆ-ի նախագահի համար նման իրավիճակում դրական չեն կարող լինել։ Աշխարհագրությունն ու Ուկրաինայի դիսֆունկցիան, երևում է, բարեհաճ են Պուտինի քաղաքականությանը, իսկ երկրի ներսում Ռուսաստանի պատմության, կերպարի  մանիպույլացիան, Պուտինի քաղաքական ահռելի հմտությունները Ռուսաստանի համար մարտահրավերներ չեն ստեղծի։ Ռուսաստանը տնտեսապես ու ֆինանսապես “արյունաքամ” է, սակայն Ռուսաստանն առաջ ավելի վատ դրության մեջ էլ է եղել։  Գնալով պարզ է դառնում, Արևմտյան ուժերն անկարող են “այնքան ցավ պատճառել” Ռուսաստանին, որ փոփոխություն բերեն  նրա հաշվարկներում։

Աստեղ դեր ունի միայն աշխարհաքաղաքական շարժընթացը, որում “մի տղան պնդում է այն, ինչն իր կենսական շահերից է բխում, իսկ մյուս տղաները ոչնչ չեն անում”։ Պատմության էջերում այս ամենը լավ ավարտ չի ունենա Օբամայի համար։

Սիրիա

Ասվածի հիմնական մասը վերաբերում է նաև Սիրիայի ճգնաժամին, որ նշանակում էր բարոյական, հումանիտար և ռազմավարական ճգնաժամ ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը անբարոյականություն չէր, անբարոյական էր այնքանով, որ թույլ տվեց բարոյական, հումանիտար և այլ գործոնների առաջացում: Եվ չնայած ԱՄՆ-ի դերը Սիրիայի ռազմական դժբախտությունների մեջ բացառող փաստերին` պատմությունը Օբամային չի ների Սիրիայի համար:

Իրաք և Աֆղանստան

Օբաման պետք է վարկ ստանա Ամերիկան այս երկարատև, անեկամտաբեր պատերազմներից դուրս բերելու համար: Գուցե դրանով նրա քաղաքականությունը համարժեք է Ամերիկյան հանրության ձգտումներին ու իր սեփական օրակարգին, սակայն նախագահները խոշոր միավոր են ստանում պատերազմներում հաղթելու և ոչ դրանք տապալելու համար: Պատմությունը Իրաք մտնելու ու Աֆղանստանն ուշադրությունից կորցնելու համար ավելի դաժան Ջորջ Բուշ Կրտսերին է պատժելու, բայց սա էլ չի նշանակում, որ Օբաման պետք է ժառանգի այդ հակամարտությունների շարունակումը, հատկապես, որ դրանց հետևանքները   արյունոտ են, անկայուն ու մշուշոտ:

Արաբա-իսրայելական հակամարտություն

Հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը, սակայն չեն նշանակում դրա վերջնական լուծում: Բացառելով որևէ շրջադարձային իրադարձություն, որը այժմ չենք կարող կանխատեսել, Օբամայի վարչակազմը ամենայն հավանականությամբ հետևյալ իրավիճակի առջև կկանգնի. լավագույն դեպքում  կառաջանա լարվածության աճ, Ֆաթթահ և Համաս խմբավորումների միավորում, բռնություն և պաղեստինցիների աջակցությունը նրանց` միջազգային հանրության կողմից ճանաչում ստանալու համար:

Իրան

Պատերազմից խուսափելը, այն աննախադեպ խնդրի լուծումը, որ վերաբերում է իրանցիներին ռումբից հետ պահելուն, լուրջ ձեռքբերում կլինի Օբամայի համար:

Սակայն եթե անգամ գործարքը ստացվի մինչև այս տարվա հուլիսի 20-ը կամ այս տարվա վերջում, այն չի ընթանա առանց բարդությունների: Իրանի վարքը Մերձավոր Արևելքում սատարում է Բաշար ալ Ասադի քաղաքականությունը Սիրիայում, դա նշանակում է հավակնություններ Պարսից ծոցում,աջակցություն Հեզբոլլահին և Համասին, նաև Գազայում Իսլամական Ջիհադի աջակցություն: Այս ամենը երաշխավորում է շարունակական լարվածությունը Իրանի ու ԱՄՆ-ի միջև:

Մի խոսքով, Օբաման մտավ գրասենյակ` որոշելով դառնալ փոփոխությունների նախագահ թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս: Իսկ այժմ, թվում է, նրա նախագահության շրջանը հիշվելու է առավելագույնը որպես մի նախագահի պատմություն, որ ջանում էր պահպանել իր երկրի անվտանգությունը, փորձում դուրս գալ պատերազմներից և ուշադրությունը կենտրոնացնում միայն ավերակները վերականգնելու վրա. սա, հնարավոր է, սարասափելի չէ, սական նաև նշանակալի չէ: Սա այն պատճառով, որ պատմությունը պարգևատրում է այն ղեկավարներին, ովքեր ժամանակ չեն կորցնում փոքր հարցերը լուծելու համար, այլ օգտագործում են այն արդյունավետ` այլ գործերի համար, գործեր, որոնք խոշոր են ու հարատև:

Tags: , , , , ,