Եռակողմ հուշագիր են ստորագրել Իրանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը

ԻԵռակողմ հուշագիրրանի արտաքին գործերի փոխնախարար Էբրահիմ Ռահիմ Փուրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը Կասպից ծովի անվտանգության եռակողմ հուշագիր են ստորագրել:

«Միայն տարածաշրջանի երկրները կարող են ապահովել Կասպից ծովի անվտանգությունը և միայն մերձկասպյան երկրների զինված ուժերը կարող են ներկայություն ունենալ այս տարածաշրջանում»,-ասել է Էբրահիմ Փուրը:

Նշենք, որ 1921-ին Իրանի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված պայմանագրերի համաձայն, Խորհրդային կառավարությունը անվարձահատույց Իրանին էր հանձնել Կասպից ծովում գտնվող Աշուրադե կղզին, ինչպես նաև ճանաչել էր Կասպից ծովում սեփական դրոշով նավատորմ պահելու և ազատ նավարկելու Իրանի իրավունքը: Վերջին տարիներին իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը Ղազախստանի և Ադրբեջանի հետ կարծես թե համաձայնության եկել է: Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը դեռևս որոշակի տարաձայնություններ ունեն:

Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում:

Նախորդ տարի Իրանը հայտարարել էր, որ Կասպից ծովում գազի և նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել, որի նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է:

Բացի իրավական հարցից, Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություն ունեն` Կասպից ծովում գտնվող նավթային հանքերի պատկանելիության առնչությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանը, շահարկելով ծովի իրավական կարգավիճակի դեռևս լուծված չլինելու հանգամանքը, պնդում է, որ Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ` Ադրբեջանին և Թուրքմենստանին:

Ի պատասխան Բաքվի հավակնությունների, Կասպից ծովում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, Իրանը 2013-ի մարտին Կասպից ծով իջեցրեց տեղական արտադրության «Ջոմարան 2» ռազմանավը:

Հավելենենք, որ դեռևս 2010-ի նոյեմբերի 18-ին՝ Բաքվում կայացած Կասպիական երրորդ գագաթաժողովի ընթացքում Կասպից ծովի անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենք էին ստորագրել Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստաըի և Թուրքմենստանը:

Փաստաթուղթը մասնակից երկրներին հնարավորություն էր տալիս համագործակցելու ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, մաքսանենգության, մարդկանց առևտրի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում:

Բացի այդ, կողմերը մտադիր էին համգործակցել զենքի և ռազմական տեխնիկայի, պայթուցիկ և թունավոր նյութերի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման դեմ պայքարում:

Այն նաև փոխհամագործակցություն է նախատեսում` ծովագնացության, նավագնացության, ծովահենության դեմ պայքարում:

Համաձայնագրում Կասպից ծովի իրավական կարգավիճակը կրկին չէր հստակեցվել:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 

Tags: , , ,