Իրաքի նավթի ամենամեծ երկրպագուն Չինաստանն է

ԱՄՆ-ի` Իրաք 2003թ.-ի ներխուժումից հետո Իրաքը դարձել է աշխարհի խոշորագույն նավթարտադրողներից, իսկ Չինաստանն այժմ դրա ամենամեծ սպառողն է:

Իրաքի նավթ

Չինաստանն արդեն գնում է Իրաքում արտադրվող նավթի մոտ կեսը` օրական մոտ 1.5 միլլիոն բարրել նավթ և այսքանով դեռ չի սահմանափակվում:

<<Չինաստանը հետսադամյան նավթային արդյունաբերության զարգացման ամենամեծ շահառուն է,-նշում է Դենիս Նատալին ` Վաշինգտոնի Ազգային անվտանգության համալսարանի` Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետը:,-Նրանք էներգիա են ցանկանում և ցանկանում են մտնել նավթի շուկա >>, -նշում է Դենիս Նատալին:

Մինչև ներխուժումը Իրաքի նավթային արդյունաբերությունը դուրս էր մնում համաշխարհային շուկայից `Սադամ Հուսեյնի կառավարության նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների հետևանքով, ուստի նրա տապալումը խոստանում էր այս երկրի առատ պաշարների նկատմամբ անարգել տիրապետության հնարավորություն: Չինաստանի պետական սեփականություն համարվող ընկերությունները օգտվեցին այս հնարավորությունից` այստեղ կատարելով տարեկան  շուրջ 2 միլարդ դոլլարի ներդրում ու հարյուրավոր աշխատողներ բերեցին Իրաք` պատրաստակաություն ցույց տալով շարժվել Իրաքի նոր կառավարության կանոններով:

Իրանի սահմանին գտվող անապատում Չինաստանը վերջերս իր սեփական օդանավակայանն է կառուցել, և ինքնաթիռներն այստեղից պատրաստվում են ուղիղ չվերթ կատարել Պեկինից ու Շանհայից դեպի Բաղդադ:

Ի տարբերություն Արևմտյան նավթային հսկաների, ինչպիսիք են էքսոն Մոսբիլը և այլն, Չինաստանն ընդունում է իրաքյան նավթային պայմանագրերի խիստ պայմանները, որոնք ընդամենը մինիմալ շահույթ են բերում Չինաստանին: Չինաստանն ավելի շահագրգռված է իր տնտեսությունը վառելիքով հարստացնելու, քան շահույթ հետապնդելու մեջ: Չնաստանն այժմ քայել է ձեռնարկում Իրաքի նավթի նկատմամբ իր հնարավորություններն ընդլայնելու համար, քանի որ Իրաքը հակասության մեջ է այն նավթային ընկերությունների հետ, որոնք առանձին պայմանագրեր են կնքել Իրաքի կիսաինքնավար Քուրդիստան շրջանի ղեկավարների հետ: Քրդերն ավելի նպաստավոր պայմաններ են առաջարկում, քան Իրաքի կենտրոնական կառավարությունը, սակայն Իրաքն ու ԱՄՆ-ն նման պայմանագրերը համարում են անօրինական:

Եթե Միացյալ Նահանգների ներխուժումը Իրաք Չինաստանի համար եկամտաբեր եղավ, ապա ամերիկյան էներգետիկայի հարցերով փորձագետները նշում են, որ իրադարձությունների անսպասելի ընթացքը, հնարավոր է, վատ չանդրադառնա ԱՄՆ-ի շահերի վրա: Իրաքի նավթի աճող արդյունաբերությունը, որ մեծ մասնամբ չինացի աշխատողներն են դուրս բերում, կարող է համաշխարհային տնտեսությունը պաշտպանել նավթի գների այն բարձրացումից, որ հավանական է կսպասվի, եթե Արևմուտքի պատժամիջոցներ կիրառի  Իրանի նավթային արտահանումների նկատմամբ: Եվ ամերիկյան տեղական նավթային արտադրության աճը, որ գերազանցել է սպասելիքները, թուլացնում է կախվածությունը Մերձավոր Արևելքից ու իրաքյան նավթի ոլորտ ԱՄՆ-ի մուտքը դարձնում ոչ այնքան կենսական:

Չինաստանի համար, փաստորեն, Իրաքն այն երկրենրից է, որի վրա Չինաստանը հենվում է այժմ իր տնտեսության բարգավաճման համար: Չինաստանը վերջերս դարձել է նավթի ամենամեծ ներկրողը և սպառման աճի հետ մեկտեղ Չինաստանը ներդրումներն է մեծացնում ` աշխարհում նավթի ու գազի ոլորտներում տարեկան շուրջ 12 միլիարդ դոլլար: Չինաստանը նավթի մոտ 50%-ը ներկրում է Մերձավոր Արևելքից, իսկ Իրանից ներկրումը վերջին տարիներին նվազել է: Իսկ Չինաստանի էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ Ջիանջուն Տուն նշում է. <<Չինաստանը ավելի մեծ էներգետիկայի կարիք ունի և կարիք ունի նաև դիվերսիֆիկացնելու այդ էներգետիկայի ստացման աղբյուրները>>:

Tags: , ,